Էկոլոգիա

2 կիսամիակ

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ

Նավթ
g_image
Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
  Նավթի առաջացումը. Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:
Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից:
Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն:
Բնական գազեր
gaz-g
Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):
ԱՇԽԱՐՀՈՒՄ էներգիայի պահանջարկի ավելի քան 20 տոկոսը բավարարում է բնական գազը։ Իսկ ինչպե՞ս է այն առաջանում։ Ի՞նչ պրոցեսներով այն պետք է անցնի, որ պատրաստ լինի օգտագործման համար։ Գազի որքա՞ն պաշար է մնացել։
Շատ գիտնականներ ենթադրում են, թե հազարավոր տարիներ առաջ բույսերի, կենդանիների, այդ թվում նաև պլանկտոնների մնացորդների քայքայման հետևանքով է առաջացել բնական գազը։ Ըստ այդ թեորիայի՝ երկար ժամանակի ընթացքում բակտերիալ քայքայման, երկրի վրա գտնվող նստվածքային ապարների ճնշման և երկրի խորքից եկող ջերմության հետևանքով օրգանական նյութերը փոխակերպվել են բրածո վառելիքի՝ քարածխի, գազի և նավթի։ Ժամանակի ընթացքում գազի մեծ մասը տեղաշարժման ճանապարհին կուտակվել է բնական խոռոչներում՝ երբեմն ձևավորելով գազային ահռելի հանքավայրեր կամ գազի հանքակույտեր, որոնք պահված են եղել կարծր ապարների շերտի տակ։ Որոշ հանքավայրեր ահռելի են, և դրանցում գազի պաշարը հասնում է տրիլիոնավոր խորանարդ մետրի։ Ինչպե՞ս են հայտնաբերվում գազի պաշարները։
Ածուխ
38022_1
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքային աղերից, սինթեզում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան: Ածուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի, ալյումինի, կալիումի  նատրիումի սիլիկատները  ֆոսֆատները,,սուլֆիդներն ու սուլֆատները: Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն  է, 48,5%-ը` գորշ ածուխը: Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում:
Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ


ՀՀ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ 

 Մարդու կենսագործունեության ապահովման, ինչպես նաև շրջակա միջավայրի էկոլոգիական
հավասարակշռության պահպանման գործում իր կարևոր դերն ունի երկրում ջրային պաշարների
առկայությունը և նրանց նպատակային օգտագործման ու պահպանման գործընթացում արդյունավետ
լուծումների կիրառումը:
 Այս հարցի շուրջ պատկերացում կազմելու համար կարևորվում է ազգային ջրային պաշար,
ջրային ռեսուրսներ և ջրային համակարգ հասկացությունների բովանդակությունը: Ազգային ջրային
պաշարը դա այնպիսի որակի և քանակի ջրեր են, որոնք պահանջվում են մարդկանց հիմնական
կարիքները ներկայում և ապագայում բավարարելու, ինչպես նաև ջրային էկոհամակարգերը
պահպանելու և ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու համար: Ջրային
ռեսուրսները առաջանում են մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրերից, այդ
թվում`առուները, գետերը, աղբյուրները, գերխոնավ տարածքները, լճերը, ձնածածկույթները,
սառցադաշտերը, ջրանցիկ շերտերը, ներառյալ` կարճատև ջրային ռեսուրսները: Ջրային ռեսուրսների
օգտագործման հետ առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնք առաջացնում են ջրային
հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար անվանվում է
ջրային համակարգ:
 29.800 քառ.կմ մակերես ունեցող Հայաստանի տարածքում ձևավորվող ջրային պաշարների
միջին բազմամյա հոսքը կազմում է 6.2 մլրդ մետր խորանարդ:
 Մակերևութային ջրեր: ՀՀ-ը հարուստ չէ մակերևութային հոսքով: Մակերևութային ջրային
պաշարները կազմավորվում են երկրի տարածքով անցնող գետերով (ավելի քան 35 կմ երկարություն
ունեցող 14 գլխավոր գետեր, 10 կմ-ից ավել երկարություն ունեցող ավելի քան 200 միջին և բազմաթիվ
փոքր գետեր) և տարածքում եղած լճերով: Հայաստանի գետերը Կուր և Արաքս գետերի վտակներն են
և այս իմաստով այն հանդիսանում է որպես ջրային պաշարներ «արտահանող» երկիր: Այստեղից
հետևում է տնտեսության կայուն զարգացման նպատակով ջրային պաշարների կառավարման,
կարգավորման և արդյունավետ օգտագործման հիմնախնդրի կարևորությունը: ՀՀ գետերը լեռնային
են, որոնց համար բնորոշ են խորը ձորերը և նեղ կիրճերը: Հանրապետության տարածքում
համեմատաբար խոշոր գետերն են. Արաքս գետի ավազանում` Ախուրյանը` Կարկաչուն վտակով,
Մեծամորը` Քասախ վտակով, Հրազդանը` Մարմարիկով, Արփան` Եղեգիսով, Որոտանը` Սիսիանով և
Գորիսով, Ազատը, Վեդին, Մեղրին և Ողջին, Կուրի ավազանում` Դեբեդը` Փամբակ և Ձորագետ
վտակներով, Աղստևը` Գետիկով, Տավուշը և Հախումը, որոնք ունեն 100 կմ և ավելի երկարություն
կամ 1000 կմ քառ. և ավելի մեծ ջրհավաք ավազան: Գետերի սնման աղբյուրներն են հանդիսանում
հալոցքային, անձրևային և ստորգետնյա ջրերը: Գետերը աչքի են ընկնում ռեժիմի խիստ ընդգծված
փոփոխությամբ: Գետերում ջրի առավելագույն մակարդակը դիտվում է մայիսին, մակարդակի երկրորդ բարձրացումը տեղի է ունենում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ նվազագույն
մակարդակը` ամռանը և ձմռանը: Հայաստանի տարածքում եղած լճերը հիմնականում բարձր
լեռնային են և փոքր, բացառությամբ Սևանա լճից, որի մակերեսը կազմում է 1326 քառ.կմ և գտնվում է
ծովի մակերևույթից 1897 մ բարձրության վրա: Մյուսներից կարելի է նշել Արփի, Քուր, Ակնա, Այղր և
Սև լջերը, որոնցում կուտակված մակերևութային հոսքի ջրերը մասնակցում են աղբյուրների և գետերի
սնուցմանը:
 Երկրի հիդրոլոգիական ցիկլի ամենավերջին հաշվարկների համաձայն, ամեն տարի տեղումների
տեսքով լրացուցիչ գոյանում է ավելի քան 17.6 մլրդ. խորանարդ մետր ջուր, իսկ մոտ 11.5 մլրդ. խոր.
մետր ջրի քանակություն ենթարկվում է գոլորշիացման: Երկրի ջրային բալանսը լրացվում է 2
անդրսահմանային ջրային աղբյուրների հաշվին, 0.94 մլրդ. խոր. մետր ջրի գետային հոսքը
կատարվում է Հայաստանի Արաքս գետից, իսկ ջրի 1.19 մլրդ. խոր. մետր դեպի արարատյան
արտեզյան ավազան է հոսում Թուրքիայի ստորգետնյա ջրերով:
 Հայաստանի գետերի մեծ մասը փոքր, արագահոս և լեռնային են, որոնք արտացոլվում են
ձնհալքների, աղբյուրների և ստորգետնյա ջրային դրենեժային ցանցի միջոցով: Գետերի հոսքերը
հակված են հասնելու իրենց առավելագույն սահմանին գարնանային ամիսներին` սարերից իջնող
ձնհալքի հաշվին: Գետերի ընդհանուր հոսքը ըստ հաշվարկների կազմում է 7.15 մլրդ. խոր մետր,
որից մոտ 6.25 մլրդ. խոր. մետր գոյանում է երկրի ներսում: Աղբյուրների տեսակարար կշիռը
կազմում է 1.6 մլրդ. խոր. մետր, իսկ դրենեժային ստորգետնյա ջրերինը` 1.43 մլրդ. խոր. մետր:
 Գետերի հոսքում կան զգալի տարեկան և սեզոնային տատանումներ: Ընդհանուր հոսքի ծավալի
մոտ 50%-ը ենթարկվում է բարձր տարեկան տատանումների: Այսպես, չոր տարիների
հերթագայությունը կարող է հանգեցնել ծանր երաշտի, ինչպես օրինակ եղավ 1999-2000 թթ-
ին: Նույն ձևով, մեծապես տատանվում է նաև գետի հոսքերի ամսեկան ծավալները: Սովորական
տարվա ընթացքում, առավելագույն և նվազագույն հոսքերի միջև հարաբերակցությունը կարող է
տատանվել 10-ի սահմաններում: Գետերի հոսքի մեծ մասը միջինը մոտ 55%-ի չափով ծագում է
գարնան ամիսներին:
 Այժմ աղյուսակով ներկայացնեմ Հայաստանի մի քանի գետերի հիդրոլոգիական ցուցանիշները`
 Աղյուսակ 1. Հայաստանի մի քանի գետերի հիդրոգրաֆիական և հիդրոլոգիական բնութագրերն ըստ
գետերի վերջին (սահմանափակող) հատվածների
Գետերի
անվանումը
Որտեղ է
թափվում
Երկարու-
թյունը,կմ
Ջրհավաք
մակերեսը,
քառ. կմ
Ընդհ.
անկումը,
մ
Միջին
տարեկան
հոսքը
խոր.մ/վրկ
Հոսքի
մոդուլը
լ/վրկ. 1
քառ.
կմ-ից
Փամբակ Դեբեդ 86 1380 940 7.97 7.97
Դեբեդ Խռամ 176 4050* 565 8.84 8.84
Աղստև Կուր 133 1610* 2770 6.83 6.83
Ախուրյան Արաքս 186 3602* 1070 9.08 9.08
Հրազդան Արաքս 141 2310 1090 9.70 9.70
Որոտան Արաքս 178 2180* 2775 10.0 10.0
Մասրիկ Սևանա լ. 43 753 970 5.38 5.38 Ազատ Արաքս 56 547 2285 11.1 11.1
Արփա Արաքս 128 2175* 2670 10.1 10.1
Արաքս Կուր 1050 101900 3295 - -
*Տվյալները սահմանափակվում են Հայաստանի սահմաններում ընդգրկվածության մասով:
Աղբյուր`Աշոտ Մարկոսյան, Գևորգ Նազարյան «Ջրային ռեսուրսների կառավարումը» Երևան 2003թ. Էջ 654
 Ինչպես երևում է աղյուսակից, ՀՀ-ը հարուստ չէ ջրային ռեսուրսներով, իսկ նրա
աշխարհագրական դիրքի պատճառով համարյա բացառվում է հարևան պետություններից ջուր
տեղափոխելու հնարավորությունը:
 Գետերի հոսքերի սեզոնային տատանումների հետ կապված պրոբլեմները լուծելու համար
կառուցվել են 79 պատվարներ, որոնց ընդհանուր հզորությունը հասնում է 1.1 մլրդ խոր. մետր: Այս
պատվարների մեծ մասը նախատեսված են մեկ նպատակի համար. այսպես 70 ջրամբարները
օգտագործվում են ոռոգման նպատակով, իսկ 6-ը նախատեսված են հիդրոէներգիայի արտադրության
նպատակով, և միայն 3-ը օգտագործվում են երկակի նպատակով, այսինքն ոռոգման և կենցաղային
ջրամատակարարման համար: Կան 3 լրացուցիչ պատվարներ, որոնք շինարարության փուլում են:
 Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, միաժամանակ, բարձր լեռնային քաղցրահամ մեծ
լճերից մեկն աշխարհում: Այն Հրազդան գետում ունի կարգավորված մակերեսային ելք, նաև
օգտագործվում է որպես կարևորագույն բազմանպատակ ջրամբար ոռոգման,
հիդրոէլեկտրոէներգիայի, ձկնաբուծության և հանգստի նպատակով: Լիճը գտնվում է ՀՀ-ն
կենտրոնական մասում` մոտ 1900 մետր բարձրության վրա: Նրա ավազանի ընդհանուր մակերեսը
կազմում է շուրջ 5 հզ. քառ. կմ, լճի հայելու մակերեսը` 1.2 հզ. քառ. կմ, ծավալը` 34 մլրդ. խոր. մետր:
Լիճ են թափվում նրա ջրհավաք ավազանում առաջացող 28 գետեր և միայն Հրազդան գետն է սկիզբ
առնում լճից: Վերջինիս ջրերը հազարամյակներ շարունակ օգտագործվել են ոռոգման
նպատակներով: Միջին ջրառատության տարվա ընթացքում օգտագործման համար նախատեսված
լճի ջրի տարեկան ծավալը կազմում է մոտ 525 մլրդ. խոր. մետր (ներառյալ բնական հոսքը և
արտահոսքը, և Արփա ջրավազանից ջրի փոխադրումը): Սևանա լճի ընդհանուր բնական ջրային
բալանսը զգայուն է օդերևութաբանական պայմանների փոփոխությունների նկատմամբ: Չոր
տարիներին, բալանսը կարող է լինել բացասական` հանգեցնելով լճի մակարդակի իջեցմանը: Ջրերի
անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակը 1915.9 մ-ից իջել է 19.11 մ-ով: Ներկայումս այն
կազմում է 1896.89 մ, ծավալը` 58.5 մլրդ խոր. մ-ից նվազել է մինչև 34.0 մլրդ. խոր. մ, մակերեսը`
1416.2 քառ. կմ-ից դարձել է 1238.1 քառ. Կմ: Աղյուսակում ներկայացված է Սևանա լճի և մի քանի
խոշոր լճերի ծավալները և ջրի հայելու մակերեսը`
Աղյուսակ 2. Հանրապետության մի քանի խոշոր լճերի ծավալները և ջրի հայելու մակերեսը
 Լճերի
անվանումները
Մակարդակի նիշը, մ Ծավալը Հայելու մակերեսը
քառ. կմ
Սևանա 1897(1916*) 33.8(58.5*) խոր. կմ 1244 (1416*)
Արփի 1480 50.0 մլն. խոր. մ 4.5
Սև 2708 9.0 մլն. խոր. մ 2.0
Այղր 853 310 հազ. խոր. մ 0.07
Քարի 3190 357 հազ. խոր. մ 0.12
Կապուտան 3299 1.5 մլն խոր. մ 0.1
Ակնա 3038 2.5 մլն խոր. մ 0.8 *Ցուցանիշները վերաբերվում են մինչև լճի մակարդակի իջեցման գործընթացի սկսելը;
Աղբյուր` Աշոտ Մարկոսյան, Գևորգ Նազարյան «Ջրային ռեսուրսների կառավարումը» Երևան 2003թ. Էջ 660
Ստորգետնյա ջրեր: Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ բնակավայրերի գերակշռելի մասի,
այդ թվում նաև 1 մլն-ից ավել բնակչություն ունեցող մայրաքաղաք Երևանի ջրամատակարարումն
իրականացվում է ստորգետնյա աղբյուրների ջրերով, առանց լրացուցիչ մաքրման գործընթացի
անհրաժեշտության: Հանրապետությունում կազմավորվող ստորգետնյա ջրային պաշարները
հիմնականում աչքի են ընկնում իրենց որակական բարձր ցուցանիշներով: Սակայն նախկին
վարչակառավարման համակարգին հատուկ շրջակա միջավայրի պահպանության հարցերի
մոտեցումների հետևանքով, ինչպես նաև վերջին տարիների հանրապետության տնտեսության ծանր
վիճակի պայմաններում առաջ են եկել ջրային պաշարների աղտոտման լուրջ վտանգ ներկայացնող
նախադրյալներ:
 Ստորերկրյա ջրերի բնական պաշարների գնահատումը կատարվել է ջրահաշվեկշռային
եղանակով, ըստ գետերի ջրավազանների` հաշվի առնելով աղբյուրների դրենաժային և խորքային
հոսքերի քանակը: Աղբյուրների հոսք ասելով հասկացվում է ստորերկրյա ջրերի այն քանակը, որը
դուրս է գալիս երկրի մակերևույթ կենտրոնացված կամ նրան մոտ ելքերի ձևով: Այս հոսքերի
մեծությունը որոշվում է դաշտային հիդրոերկրաբանական հանույթային աշխատանքների ժամանակ:
Դրենաժային հոսք է համարվում ստորերկրյա ջրերի այն մասը, որը ցրված է աննկատ ելքերի
ձևով և բեռնաթափվում է ռելիեֆի իջեցված մասերում: Խորքային հոսք ասելով հասկացվում է
ստորերկրյա ջրերի այն մասը, որը ստորերկրյա ճանապարհով հեռանում է տվյալ
գետավազանի հաշվային այն
հատվածից, որի համար կատարված են ջրահաշվեկշռային հաշվարկներ: Հոսքի այս մասը որոշվել է
տեղումների ընդհանուր քանակից հանելով գոլորշիացումը, մակերեսային հոսքը և ստորերկրյա
հոսքի վերոհիշյալ երկու բաղադրիչները:
 Ըստ տարածքի ստորերկրյա ջրերի հաստատված պաշարները տեղաբաշխված են անհամաչափ:
Այդ պաշարների 70%-ը բաժին է ընկնում Արարատյան հարթավայրին: Խիստ սակավաջուր եմ
հանրապետության հյուսիսային (Աղստև գետի և Կուրի մանր վտակների ավազաններ) տարածքները,
ինչպես նաև Արագած լեռան հյուսիս արևմտյան և արևելյան տարածքները (Ախուրյան գետի
ավազանի միջին հոսանքները): Աննշան պաշարներով օգտագործվում է դրենաժային հոսքը, որի
որակական ցուցանիշները բավարարում են խմելու ջրի ներկայացված պահանջներին:
 Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարները լրիվ պատկերացում չեն տալիս
ջրամատակարարման համար օգտագործման ենթակա ջրերի ծավալների մասին, որի պատճառը
գոյություն ունեցող աղբյուրների առայժմ կատարված հիդրոերկրաբանական ոչ լիարժեք և
լայնածավալ ուսումնասիրությունների բացակայությունն է:
 Այժմ աղյուսակով ներկայացնեմ ՀՀ թարմ ջրի օգտագործումը այդ թվում ստորգետնյա
աղբյուրներից` Աղյուսակ 3. ՀՀ թարմ ջրի օգտագործումը

1998 1999 2000 2001 2002
Ջրառը ընդամենը 1994 1967 1871 1726 1733
այդ թվում`
ստորգետնյա աղբյուրներից
530 536 533 530 475
Ընդամենը օգտագործվել է ջուր 1800 1172 1046 1003 1312      
Այդ թվում`ըստ կարիքների`
ոռոգման, գյուղ.ջրամատակարարման
1456 940 897 808 1116
Արտադրական 120 75 42 94 87
Տնտեսական և խմելու 224 157 107 101 109
Ընդհանուրի նկատամբ% 100 100 100 100 100
Այդ թվում`ըստ կարիքների`
ոռոգման, գյուղ.ջրամատակարարման
81 81 85 81 85
Արտադրական 7 6 5 9 7
Տնտեսական և խմելու 12 13 10 10 8
 Աղբյուր`«Հայաստանի վիճակագրական տարեգիրք» 2003թ. Աղյուսակ 154, Էջ 197-198
 Հայաստանում կան զգալի թվով վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսներ: Ստորգետնյա
ջրային ռեսուրսները շատ կարևոր դեր են խաղում ընդհանուր ջրային բալանսի համար: Խմելու
նպատակով օգտագործվող ջրերի մոտավորապես 96%-ը և երկրում օգտագործվող ջրերի
մոտավորապես 40%-ը գոյանում է ստորգետնյա ջրային աղբյուրներից: Հայաստանում առկա
ընդհանուր վերականգվող ստորգետնյա ռեսուրսներն ըստ հաշվարկների կազմել են տարեկան 4.1
մլրդ. խոր. մետր, որից մոտավորապես 1.6 մլրդ. խոր. մետր երկրում առաջանում է աղբյուրների ձևով,
իսկ 1.4 մլրդ. խոր. մետր սպառվում է գետերում և լճերում: Հայաստանում սկզբնավորվող խորքային
ստորգետնյա ջրերը մոտավորապես կազմում են 1.0 մլրդ. խոր. մետր: Խորքային ստորգետնյա
կարևորագույն աղբյուրներ են հայտնաբերվել Արարատյան արտեզյան ավազանում: Արտեզյան
հորերը արտադրում են 5-100 լիտր/վարկյան ջուր` առանց մեխանիկական ջրհանի: Թուրքիայի
արևմտյան սահմանի մոտ տարեկան մոտավորապես 1.2 մլրդ. խոր. մետր ստորգետնյա խորքային
հոսքեր են անցնում դեպի Արարատյան
արտեզյան ջրավազան: Հարավում մոտավորապես 0.77 մլրդ. խոր. մետր ստորգետնյա ջրեր
Արարատյան ավազանից հոսում են դեպի Թուրքիա, Նախիջևան, Պարսկաստան և մոտավորապես
0.19 մլրդ. խոր. մետր ջուր հոսում է դեպի Արաքսի ջրավազան: Հյուսիսում մոտավորապես 0.1 մլրդ.
խոր. մետր հոսում է դեպի Կուր գետի ավազանը: Ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարները ըստ
տվյալների կազմում են 2.4 մլրդ. խոր. մետր, որից 66%-ը գտնվում է Արարատի արտեզյան
ջրավազանում: Առ այսօր ստորգետնյա ջրերի լրացուցիչ հոսքեր գրանցված չեն Հայաստանում:
Արտեզյան ջրավազանը ունի 3 հիդրավլիկորեն միմյանց հետ փոխկապակցված ակվաֆերներ (մինչև
20 քառ. մետր խորությամբ), ենթաճնշումային միջանկյալ ակվաֆերը (30 մետր և 70 մետր
սահմաններում) և ամենախոր ճնշումային ակվաֆերը (70 մետրից ցածր): Ակվաֆերների արտեզյան
բնույթի պատճառով Արարատյան հարթավայրում առկա ստորգետնյա ջրերը հակված են
բնականորեն վերադառնալու մակերես: Արդյունքում ստորգետնյա շերտերի վերին հատվածները հաճախ ջրարբիանում են, որը փոխադարձ ազդեցութուն է թողնում բնակչության և
գյուղատնտեսության արտադրության վրա:
 Չնայած ստորգետնյա ջրերի որակի մասին վերջին տվյալները սակավ են, այնուհանդերձ կարելի է
ենթադրել, որ ընդհանուր առմամբ ստորգետնյա ջրային աղբյուրների որակական հատկանիշը շատ
բարձր է: Հայաստանի տարածքների մեծ մասում աղբյուրների ջուրը կարելի է օգտագործել որպես
խմելու ջուր` առանց լրացուցիչ մաքրման և մշակման: Որոշ աղբյուրներ, այնուամենայնիվ, շեղումներ
ունեն քիմիական և կենսաբանական ստանդարտներից և չեն կարող օգտագործվել խմելու
նպատակով: Աղբյուրների մոտավորապես 25%-ը պարունակում են նիտրատների, նիտրիտների և
ֆտորի բարձր կոնցենտրացիաներ: Որպեսզի հնարավոր լինի կանխել հետագա աղտոտումը,
ստորգետնյա աղբյուրների շրջակայքում պետք է ստեղծվեն սանիտարական գոտիներ: Նմանապես
Արարատյան արտեզյան ավազանի մի քանի արտեզյան ջրհորներ պարունակում են 
հանքային տարրերի բարձր բաղադրություն (0.5-ից մինչև 2 գրամ/լիտր), որը գերազանցում է
առողջապահական ընդունված ստանդարտները, որի պատճառով ջուրը չի թույլատրվում օգտագործել
խմելու նպատակով: Աղտոտման լուրջ վտանգ ներկայացնող նախադրյալներից հինմականներն են`
 Ստորգետնյա ջրաղբյուրների մեծ թվով կապտաժային կառուցվածքներ հայտնվել են
տեխնիկապես անմխիթար վիճակում, բացակայում են նրանց սանիտարական պահպանության
գոտիները, հատկապես գյուղական համայնքներում:
 Ստորգետնյա ջրաղբյուրների կապտաժային կառուցվածքներին հարակից բնակավայրերում
կեղտաջրերի հեռացման համակարգերի բացակայությունը:
 Ստորգետնյա ջրերի տեղաշարժման և բեռնաթափման վայրերին, այդ թվում ջրընդունիչ
կառուցվածքներին կից աղբավայրերի, անասնապահական և աղտոտման վտանգ ներկայացնող այլ
օբյեկտի առկայություն:
 Արդյունաբերական ձեռնարկությունների չմաքրված հեռացումը:
 Բնակավայրերի ջրահեռացման համակարգերի, այդ թվում նաև կոյուղու մաքրման 
կառուցվածքների բացակայությունը կամ եղածների խիստ անմխիթար վիճակը:
 Վերը նշված անթույլատրելի երևույթների հետևանքով մի շարք ստորգետնյա ջրաղբյուրներում
պարբերաբար նկատվել է ազոտի, ամիակի, նիտրատների, նիտրիտների և այլ վտանգավոր
բաղադրիչների պարունակության աճ

Ոչնչացող անտառներ

Հիմնականում անտառների ոչնչացման պատճառներ են դառնում՛ հրդեհները, անօրինական բնակեցումները և կլիմայական փոփոխությունը:

Ոչնչացող անտառներից են Արևադարձային անտառները: Տարեկան ոչնչանում և քայքայվում են 200000 կմ անտառային տարածք: Տարիներ առաջ այդ անտառները զբաղեցնում էին 16մլն2 անտառային տարածք: Իսկ հիմա այդ անտառների տարածքը պակասել է մոտավորապես 2 անգամ(8-9մլն2 տարածք): Այդպիսով կարելի ասել,որ մի քանի տարուց այդ անտառները ընդհանրապես կոչնչանան:
















Ինդոնեզիայում, Մալայզիայում և Նոր Գվինեայում անտառները հաճախ կոչվում է <<Սանդերլենդ անտառ>>: Սանդերլենդ անտառը գտնվում ոչնչացման եզրին, դրա պատճառ է դառել ծառահատումները:














Հարավային Ամերիկայի Սավանաները վերանում են այդ տարածքում գործող գյուղատնտեսական գործոնեությունների և փայտածուխի հանքերի պատճառով: Բացի դրանից այդտեղ կենդանիներից հիմնականում բնակվում են փղերն ու առյուծները և նրանց համար անտառների ոչնչացումը շատ վտանգավոր է:



Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում






1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29.8 հզ կմ2 տարածք,սակայն այդ փոքր տարացքի աչքի է ընկնում բնական պայմաններով:ՀՀ ծովերից բավականին հեռու երկիր է որը ազդում է նրա կլիմայի վրա:Նաև լեռնաին երկիր է որը կազմում է երկրի 80%-ը ,չունի դաշտավայրեր ունի դաշտեր:ՀՀ նաև շատ են անտառները շատ,որտեղ հանդիպում են բազմազան կենդանիներ և բույսեր:Կլիման ցամաքային է:ՀՀ ամենաբարձր ջերմաստիչանը եղել է +42C,իսկ ամենա ցածր գրանցված ջերմաստիճանը -46C:Այսպիսի կլիմայական պայմանները բացասական են ազդում գյուղատնտեսության վրա:



2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Ի սկզբանե մարդն օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:

Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:

Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:

Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրըևայլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:



3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Երկրում կան հարյուրավոր բնական ջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ: Սևանա լիճը աշխարհում ամենամեծ քաղցրահամ լիճն է (1400 քառ. կմ):

4. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Շատ վատ հետևանք են թողնում ,քանի որ կան բնական հանածոներ որոնք սպառվող չվերականգնվող են և ի վերջո դրանք սպառվելու են:Նաև ջրային ռեսուրսի օգտագործելիս մարդը անխնա է օգտագործում այդ ռեսուրսը :

5. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

ՀՀ զարգացման համար պետք է ,որ ժողովուրդը կարողանա չաղտոտել միջավայրը,բնական հանածոները օդտագործվեն որպես երկրի բյուդջեի համար:ՀՀ ունի բազմազան հանքա նյութեր որոնք կարող են զարգացնել երկրի տնտեսությունը:




Նախագիծ 3


Ջրային ռեսուրսներ



Գետեր և լճեր:
Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է որպես զարգացած, չնայած ոչ միատար հիդրոաշխարհագրական ցանցով, որը հատուկ է լեռնային տարածքներին: 9480 փոքր և միջին գետեր կան, որոնք ունեն 2300 մետր երկարություն:
Հայաստանի հանրապետություն տարեկան միջին հոսքը կազմում է 7190 միլիոն մետր խորանարդ, ներառած անդրսահմանյան վտակները` Արաքսը և Ախուրյանը: ՀՀ-ում այս գետերից տարեկան սպառվում է 940 մետր խորանարդ ջուր:
Չափի և ազգային տնտեսական օգտագործման տեսանկյունից Սևան և Արփի լճերը ավելի կարևոր դեր են խաղում: Հավելումն, ավելի քան 100 փոքր լճեր կան, որոնցից մի մասը չորանում է տարվա չոր եղանակներին:


Սևանա լճի խնդիրը
Սևանա լճի` Կովկասում ամենամեծ ալպյան լճի վիճակը, Հայաստանի էկոլոգիական հիմնական խնդիրն է: Լճի ջրերը և ավազանի բնական ռեսուրսները հանդիսանում են Հայաստանի տնտեսության զարգացման հիմնաքարերից մեկը: Լճի ջրհավաք ավազանը զբաղեցնում է ամբողջ Հայաստանի տարածքի մեկ վեցերորդը և իր մեջ է ներառում երկրի հիմնական ջրային ռեսուրսները, որը լճին հաղորդում է աշխարհագրական, ինչպես նաև տնտեսական էություն:
Էկոլոգիապես անընդունելի և մեծածավալ շահագործման պատճառով, Սևանալճի էկոհամակարգերը և ռեսուրսները տարիներ շարունակ եղել են անմխիթար վիճակում: Ջրի համակարգի կառավարումը ջրի էկոհամակարգի մոտեցման կիրառման հետ ունեցավ իր մեծ և դրական ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի խնդրի լուծման մեջ:
Սևանա լճի ջրի օգտագործման և մակարդակի տատանումների դիագրամը ամբողջությամբ արտահայտում է վերը նշվածը:
Գրաֆիկ 1.8. 1933-2011 թթ Սևանա լճի ջրի մակարդակը և արտահոսքը
2008 թվականի դեկտեմբերին Սևանա լճի խնդրի նախագահական կոմիտեն հաստատվեց ՀՀ նախագահի հրամանագրով` ելնելով այն հանգամանքից, որ Սևանա լիճը անգնահատելի դեր է խաղում Հայստանի աղգային անվտանգության ապահովման գործում: Հանձնաժողովի հիմնաական գործառույթն է մշակել և համակարգել գործողությունների իրականացումը կապված Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգման, գերաճի, վերարտադրության և օգտագործման հետ:
Տարբեր ընկերությունների և նախարարների ջանքերի շնորհիվ` շատ քայլել են ձեռնարկվել օրինական դաշտի բարելավման համար, ինչպես նաև Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի խնդրի օպերատիվ լուծման համար:
Կառավարությունը անընդհատ ջանքեր է գործադրում Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերաարտադրման և օգտագործման համար:
2010 թվականին ՀՀ կառավարությունը ընդունեց N 176-N հրամանագիրը «Գործողությունների ժամանակացույցի հավանությունը ստեղծված 2009 թվականի Սևանա լճի խնդրի նախագահական կոմիտեի գործողությունների պլանին համապատասխան և հավելված Սևանա լճի խնդրի նախագահական կոմիտեի նամակներով» առանձնացնելով 44 միլիարդ դրամ ` ստացած տարբեր հիմնադրամներից 43 աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի լուծեն Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերաարտադրման և օգտագործման խնդիրները գալիք տարիներին:
2011 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում «Հաստատել հիմնադրամ Սևանա լճի վերագանգման, պահպանման և զարգացման համար»:
Գործողությունները ուղղված են լճի բիոլոգիական ռեսուրսների պահպանմանը և վերականգմանը:
Մշակվում է գործողությունների նոր գործընթաց Սևանա լճում արդյունաբերական ձկնորսության համար: Նախատեսված է Սևանա լճի շրջակայքում հիմնադրել անտառային նոր գոտիններ:




Սևանա լճի մակարդակը
Վերջին տարիներին նկատվել է Սևանա լճի մակարդակի բարձրացում. 2007 թվականին 55 սմ, 2008 թվականին 6 սմ, 2009 թվականին 38 սմ, 2010 թվականին 47 սմ, 2011 թվականին 23սմ: 2011 թվականին այն 1,900.13 մետր էր:
Ընդհանուր առմամբ, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով:


Սևանա լճի ջրի որակը
Դիտարկելով Սևանա լճի ջրի որակը` պարզ դարձավ, որ համեմատած անցած տարիների հետ լճի թափանցելիությունը բարձրացել է 6-11 մետրով: Ծանր մետաղների կառուցվածքը էական մոդիֆիկացման չի ենթարկվել, իսկ դա դրական տենտենց է:
Սևանա լճի բնապահպանական նախագծի շնորիվ, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման կենտրոնական բանկի կողմից, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում ջրի մշակման գործարաններ են կառուցվել: Նախատեսվում է աշխատանքները ավարտել 2012 թվականին:


Սևանա լճի ձկան պաշարի համալրում
2007-2011 թթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ Սևանա լճում ձկան պաշարը համալրվեց: Այս գործընթացի շնորհիվ ավելի քան 1,290.0 երիտասարդ գեղարքունի (ձկան տեսակ) և ամառային իշխան տեսակները համալրվեցին Սևանա լճում:


Հասարակական ծովափեր
Համաձայն ՀՀ նախագահի կարգադրության , 5 հասարակական ծովափեր ավելացել են Սևանա լճի ծովափյա գոտում դրանով իսկ ապահովելով Սևանա լճի հանգստի ռսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը:
Նոր հասարակական ծովափերի ավելացումը կշարունակվի 2012 թվականին:


Ջրի օգտագործում
Ջրի ներթողման տարեկան ծավալը ջրի սպառման նպատակով նշված է հետևյալ գրաֆիկում:
Ինչպես երևում է վերը նշված դիագրամայում, ջրի ներթողման ծավալը համեմատած 2002 թվականին 2004 թվականին ավելացել է : Դա պայմանավորված է Հայաստանում ջրի օգտագործման իրավունքի ձևակերպմամբ ՀՀ ջրի կոդի դրույթներին համապատասխան, իսկ այդ գործընթացը սկսվել է 2003 թվականին: Սկսած 2004 թվականից ներթողման ջրի ծավալը չի ենթարկվել էական մոդիֆիկացման: Սա ապացուցում է այն հանգամանքը, որ նման ցուցիչներ նշված ժամանակածրջանում երկրի տնտեսական աճի առանձնահատկություններն են:



Նաշագիծ 2

Էներգետիկ ռեսուրսներ





Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:

Նավթի առաջացումը. Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:

Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից:

Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն:

Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):

ԱՇԽԱՐՀՈՒՄ էներգիայի պահանջարկի ավելի քան 20 տոկոսը բավարարում է բնական գազը։ Իսկ ինչպե՞ս է այն առաջանում։ Ի՞նչ պրոցեսներով այն պետք է անցնի, որ պատրաստ լինի օգտագործման համար։ Գազի որքա՞ն պաշար է մնացել։

Շատ գիտնականներ ենթադրում են, թե հազարավոր տարիներ առաջ բույսերի, կենդանիների, այդ թվում նաև պլանկտոնների մնացորդների քայքայման հետևանքով է առաջացել բնական գազը։ Ըստ այդ թեորիայի՝ երկար ժամանակի ընթացքում բակտերիալ քայքայման, երկրի վրա գտնվող նստվածքային ապարների ճնշման և երկրի խորքից եկող ջերմության հետևանքով օրգանական նյութերը փոխակերպվել են բրածո վառելիքի՝ քարածխի, գազի և նավթի։ Ժամանակի ընթացքում գազի մեծ մասը տեղաշարժման ճանապարհին կուտակվել է բնական խոռոչներում՝ երբեմն ձևավորելով գազային ահռելի հանքավայրեր կամ գազի հանքակույտեր, որոնք պահված են եղել կարծր ապարների շերտի տակ։ Որոշ հանքավայրեր ահռելի են, և դրանցում գազի պաշարը հասնում է տրիլիոնավոր խորանարդ մետրի։ Ինչպե՞ս են հայտնաբերվում գազի պաշարնե: 





Նախագիծ 1

ԱՂԵՏՆԵՐ


Աղետը պատահար է, որն առաջանում է բնածին կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:

Բնական աղետները մարդու ներգործությամբ չեն կատարվում:

Տեխնածին աղետները մարդու ներգործությամբ կարող են կատարվել: Օրինակ`

1 Մարդու վատ ուսուցանում.

2 Մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ

3 Աշխատանքային կարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայություն





Խոշոր բնածին աղետ է <<ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ>>


Սպիտակի երկրաշարժը տեղի ունեցավ 1988թ. Դեկտեմբերի 7-ին ժամը 11:41


Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ(Նալբանդ)գյուղ

Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի

Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 մլն. բնակիչ

Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի


Ավերված քաղաքների թիվը – 11

Ավերված գյուղերի թիվը – 58

Տուժած քաղաքների թիվը – 21

Տուժած գյուղերի թիվը – 342


Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։

Սպիտակում - 4000

Գյումրիում - 17000

Վանաձորում - 1200

Ախուրյան - 500

Ստեփանավանում - 125

Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ

Հոսպիտալացվել է - 12500 մարդ

Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ 


1.

Ճառագայթումը մեր շուրջը


Ինչպես է ազդում ճառագայթումը մարդու և շրջակա միջավայրի վրա։ Սա այսօրվա բազմաթիվ խնդիրներից մեկն է և այն, որը շատ մարդկանց ուշադրություն է գրավում։ Ճառագայթումը, իսկապես, վտանգավոր է. մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի բջիջների քայքայման, իսկ փոքր չափաբաժիններով՝ առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և խթանում է գենետիկական փոփոխությունները։ Սակայն, վտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել։ Միջուկային էներգետիկայի զարգացումից եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում, ճառագայթման հիմնական մասը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից՝ տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից։ Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս։ Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է։ Ռադիոակտիվությունը նոր երևույթ չէ, և կապել նրա առկայությունը ատոմային էլեկտրակայանների կառուցման կամ միջուկային զենքի ստեղծման հետ սխալ է։ Այն գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել։ Տիեզերքի առաջացման պահից՝ արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում։ Շատերը զարմանում են, պարզելով, որ մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է։ Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ։ Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափել պարզապես անհնար է։ Մարդը ենթարկվում է ճառագայթման 2 տեսակների՝ արտաքին և ներքին։ Ճառագայթման չափաբաժինները զգալիորեն տարբերվում են և կախված են նրանից, թե որտեղ է մարդ ապրում                                            

2.                                         
1.թափոնները կարող ոն լինոլ տարբեր տեսակի.օր. նյութերի մնացորդներ, նավթամթերք, յուղեր, մածուկներ, սրբող կտորնոր և այլն:
2.Թափոններից կարոզ են առարջանալ համաճարագներ և մի շարք այլ հիվանդություննոր:
3.4.Թափոններից կարող են ստանալ գազ,որը ՀՀ մեծ պահանջարկ կա:
5.6.Լավ կլիներ եթե բոլոր մարդիկ իրենց տափոնները գցեյին թափանների համար նախատեսվաշ վաըրերում, որից էլ կկարողանաըին օգտագործել արդյունաբերության մեջ:

3.



ՊատճառներըՀյուսիսային ամերիկաԿենտրոնական ամերիկաՀյուսիսային ամերիկաԵվրոպաԱսիաԱվստրալիաԱֆրիկա
Հողերի դեգրացիա18053061768950425685222566
անթրոպգեն պատճառները9563243219747103494
դեգրադացիայի պատճառները52013,723,117,616,711,7
ջրի էրոզիայի պատճառները %6374505259,94655,6

 

Комментариев нет:

Отправить комментарий