Իրավունք

Նախագիծ 1
Մարդու իրավունքները իսլամում

Իսլամը կարգադրում է իր հետեւորդներին հարգանքով վերաբերվել մյուսների իրավունքներին: Ծնողներ, ամուսիններ, երեխաներ, հարեւաններ՝ այս մարդկանց բոլոր խմբերը ունեն իրավունքներ՝ ըստ այս աշխարհում ունեցած իրենց դերի: Մարդու իրավունքների եւ արժանապատվության հանդեպ հարգանքի սկզբունքը թույլատրում է համախմբել բոլոր մուսուլմանական համայնքները, ամրացնել կապերը նրանց տարբեր անդամների միջեւ, եւ խոչընդոտել նրանց միջեւ հակասություններին:
Ալլահն ասում է.
«Երկրպագեք Ալլահին, եւ Նրան գործընկեր մի տվեք (երկրպագությունում): Բարություն արեք ծնողներին, բարեկամներին, որբերին, աղքատներին, ձեր բարեկամ-հարևաններին եւ հարեւաններին, որոնք ձեր բարեկամները չեն, ձեր կողքի ընկերներին (ամուսիններին ու ճամփորդության հետևորդներին), ճանապարհորդներին և բոլոր ձեր աջ ձեռքի տակ եղածներին (ստրուկներին): Ճշմարիտ, Ալլահը չի սիրում հպարտներին եւ պարծենկոտներին» (Ղուրան 4:36)
Մարգարեն ասել է.
«Ձեզանից յուրաքանչյուրը պահապան է և պատասխանատվություն է կրում իր կողմից պահպանվողների համար: Ղեկավարը պահապանն է իր նվիրյալների ու պատասխանատու է նրանց համար, տղամարդը ընտանիքի պահապանն է իր ընտանիքի և պատասխանատու է նրա համար, կինը օջախի ու ամուսնու երեխաների պահապանն է ու պատասխանատու է նրանց համար, և ծառան պահապանն է տիրոջ ունեցվածքի և պատասխանատու է դրանց համար: Ուրեմն դուք բոլորդ պահապաններ ու պատասխանատուներ եք ձեր ենթանկության տակ եղածների համար» (Ալ-Բուխարի)
Իսլամում նույնիսկ ճանապարհը, որից օգտվում են մարդիկ, ունի իր իրավունքները: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.
«Ձեռնպահ մնացեք ճանապարհներին նստելուց»: Մարդիկ ասացինՈվ Ալլահի առաքյալ, մենք միայն այնտեղ կարող ենք հավաքվել ու խոսել»: Եվ նա պատասխանեց. «Եթե պետք է անեք դա, ապա հարգեք ճանապարհի իրավունքները»: Նրանք հարցրեցին, «Եվ ո՞րն է ճանապարհի իրավունքը»: Նա պատասխանեց. «Թող իջացնի (այնտեղ նստածն) իր հայացքը(այսինքն խորամանկորեն չնայի մյուս սեռի ներկայացուցիչներին), պատասխանի ողջույններին, բարիքն անի ու չարիքը արգելի» (Ալ-Բուխարի)
Կենդանիները նույնպես ունեն իրավունքներ: Նրանց ցավակցելն ու լավ օգտագործելը մի ճանապարհ է մեր մեղքերի համար Ալլահի ներումը վաստակելու համար:
Իսլամի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.
«Մի անգամ մի ճամփորդին սկսեց ուժեղ տանջել ծարավը: Նա մի ջրհոր գտավ, իջավ ու ջուր խմեց այնտեղից, իսկ երբ դուրս եկավ մի շուն տեսավ, որը մռութը հողի մեջ էր մցնում (ջուր էր որոնում) ծարավի պատճառով: Այդ ժամանակ այդ մարդն ասաց. «Ծարավը այս շանը նույնպես տանջում է, ինչպես ինձ էր տանջում»: Ինչից հետո նա կրկին իջավ ջրհորը, ջրով լցրեց իր կոշիկն ու տվեց շանը, որ խմի: (Դրա համար) Ալլահը նվիրատրեց նրան մեղքերի ներումով» (Այդ ժամանակ նրան լսող մարդիկ) հարցրեցին. «Ով Ալլահի առաքյալ, մի՞թե մեզ տրվում է պարգև կենդանիներին լավ օգտագործելու համար»: Նա պատասխանեց. «Իհարկե: Պարգև տրվում է ամեն շնչավորի համար» (Ալ-Բուխարի)
Իսլամը համարում է, որ կենդանիների վատ օգտագործումը՝ առանց սնունդի ու ջրի պահելը, տանջելը, Դժողք ընկնելու պատճառներ են:
Իսլամի առաքյալ Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.
«Մի կին պատժվել է մի կատվի պատճառով: Նա փակել էր կատվին մինչ շունչը փչելը (կատվի), և դրա համար պատժվել է Դժողքով: Ինչքան պահել էր, չէր կերակրել, ոչ ջուր էր տվել, ոչ էլ թույլ էր տվել, որ կատուն ինքն իրեն սնունդ հայթայթի» (Ալ-Բուխարի)
Եթե այդպիսինն է Իսլամի վերաբերմուքը կենդանիների հետ, ապա ի՞նչ կարելի է ասել մարդկանց մասին, որ Ալլահն ընտրեց ու գնահատեց բոլոր մնացածներից ավելի բարձր:



Աղբյուրները  http://armenian.irib.ir/rangarang/item/16751-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%AB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8

Комментариев нет:

Отправить комментарий