Աշխարհագրություն


  1. Եղանակ, կլիմա, մթնոլորտային տեղումներ

  2. Անապատային կլիմայական գոտի  Ալժիրի հարավում 
    Աշխարհի կլիմայական գոտիները 
    Մուսսոնային քամիները շատ հաճախ դառնում են ջրհեղեղների պատճառ` հատկապես ափամերձ բնակավայրերում:
    Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է:
    Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ:
    Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը: Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են: Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արեվոտ ու չափավոր տաք: Դա կրկնվում է ամեն տարի: Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը: 
    Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը: 
    Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերեվույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ: Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ: Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23օ30՜) և հարավային (հվ. լայն. 23օ30՜) արևադարձերի միջև: Այստեղ ամբողջ տարին տաք է, ձյուն չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն: Սա տաք գոտին է: Գոտու ստույգ սահմանը 20օC-ի իզոթերմերն են (հունարեն «իզոս»՝ հավասար, «թերմ»՝ ջերմություն բառերից): Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային բևեռային շրջագծից (հս. լայն. 66օ30՜) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66օ30՜) դեպի հարավ: Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու սառույցը չեն հասցնում հալվել: Սրանք ցուրտ գոտիներն են:
    Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին: Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10օC-ի իզոթերմը: Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով:
    Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6օC-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում: Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը: Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ:
    Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում:
    Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը: Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը: Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին: Օրինակ՝ Հիմալայների հարավային՝ դեպի Հնդկական օվկիանոս ուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ Չերապունջի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250– 300 մմ տեղումներ: Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը: Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա: Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ: Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, Եվրասիայի կենտրոնական շրջանները:
    Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները: Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ:
    Մեր մոլորակի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ: Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 մլրդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել
  3. Մթնոլորտ, մթնոլորտի դերը մարդու կյանքում
Մթնոլորտի դերն ու նշանակությունր մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:
Մթնոլորտր մեր մոլորակր պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:
Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել րնդամենը րոպեներ:
Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու ա­նաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:
Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինր պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետեանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչր նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերր քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:
Հետեաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:
Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:
Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքր բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ՝ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար րնդարձակել: Անտառները ոչ միայն օդր հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:
Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետե մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտ­րանսպորտի արտանետումներով:

Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:


Ճապոնիա․

Ճապոնիան պետության է Ասիայի խաղաղօվկիանոսյան ափերից դեպի արևելք ընկած կղզեխմբի վրա՝ աշխարհի այն կողմում, որտեղից ծագում է արևը: Հնուց ի վեր ճապոնացիներն իրենց երկիրն անվանում են Նիպպոն (կամ Նիհոն), որը կազմված է 2 հիերոգլիֆային (գաղափարագիր) նշաններից՝ «արև» և «հիմք» (այստեղից՝ Ճապոնիայի «Ծագող արևի երկիր» այլաբանական անվանումը): Ճապոնական դրոշի կարմիր արևային շրջանակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը:
Ճապոնական կղզիների աղեղը տարածվում է հյուսիսից հարավ՝ ավելի քան 3,5 հզ. կմ երկարությամբ, զբաղեցնում է 4 խոշոր (Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու) և գրեթե 4 հզ. մանր կղզիներ: Ճապոնական կղզիների ողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվում է լեռնակազմությունը: Ամենաբարձրը Ֆուձիյամա (3776 մ) գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է: Ի դեպ՝ Ֆուձիյաման արտաքին գծագրությամբ շատ նման է Մասիսին: Յուրաքանչյուր ճապոնացի իր պարտքն է համարում տանն ունենալ Ֆուձիի նկարը: Ճապոնիայում այսօր էլ շատ են գործող հրաբուխները և հաճախակի են ուժեղ ու նույնիսկ կործանարար երկրաշարժերը: Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994 թթ-ի երկրաշարժերը:
Ոչ մեծ դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջաններում: Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն: 
Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն: Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ:
Ճապոնական կղզիների մեծ ձգվածությունն անդրադառնում է կլիմայի վրա: Այն գերազանցապես մուսսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները՝ թայֆունները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը:
Գետերը հորդառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով: Խոշոր գետերն են Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից՝ Բիվան:
Երկրի տարածքի 2/3-ը անտառածածկ է: Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի: Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների (նաև քարակերտ այգիների) ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են: Երկրի տարածքի 13 %-ը հայտարարված է արգելոցային տարածք (Բանդայ Ասահի, Նիկո, Տիբու Սանգակու, Կիրիսմա): Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային պարկը, որտեղ գտնվում է սրբազան Ֆուձիյաման: Կա նույնիսկ այսպիսի ասացվածք. «Ով չի եղել Նիկոյում, նա չի կարող խոսել գեղեցիկի մասին»:
Ճապոնիան Ասիայի միակ երկիրն է, որը միջնադարում չի ենթարկվել ավերիչ ներխուժումների, իսկ հետագայում էլ խուսափել է գաղութային կախվածությունից:
Ճապոնիայի տարածքում մ.թ.ա. 7500 թ-ից ձևավորվել են նոր քարեդարյան ձյոմոն, ավելի ուշ՝ էյայոի մշակույթները: Մ. թ. III դարում կազմավորվել է Յամատո ցեղային միությունը, որի հիման վրա էլ ձևավորվել է ճապոնական պետականությունը: Այն արդեն 710 թ-ին ուներ իր մշտական մայրաքաղաքը՝ Նարան:
1192 թ-ից Ճապոնիան ղեկավարում էին սյոգունները (զինվորական առաջնորդներ), որոնց աջակցում էին ազնվական կալվածատերերը` իրենց ռազմիկներով` սամուրայներով: XVI դարում Ճապոնիայում երևացին եվրոպացիները, որոնք, առևտրին զուգահեռ, տարածում էին քրիստոնեություն: Սամուրայները, ի դեմս օտարերկրացիների տեսնելով լուրջ սպառնալիք, 1637 թ-ից արգելեցին նրանց մուտքը Ճապոնիա, և երկիրը մեկուսացավ արտաքին աշխարհից: 1854 թ-ին զենքի գործադրման սպառնալիքով  ԱՄՆ-ը հասավ նրան, որ որոշ նավահանգիստներ բացվեցին օտարերկրացիների համար:
1868 թ-ին տապալվեց սյոգունների կառավարությունը, և իշխանության գլուխ անցավ Մուցուհիտո կայսրը:
1894–95 թթ-ին Ճապոնիան պատերազմ մղեց Չինաստանի, 1904–05 թթ-ին՝ Ռուսաստանի դեմ: 1910 թ-ին Ճապոնիան բռնակցեց Կորեան՝ այն հայտարարելով իր գաղութը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո հարձակվեց ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային պատկանող խաղաղօվկիանոսյան ռազմական հենակետերի վրա: Երբ խորհրդային զորքերը ջախջախեցին Կվանտունյան բանակը, իսկ ԱՄՆ-ը 1945 թ-ին ատոմային ռումբեր նետեց Հիրոսիմա (օգոստոսի 6-ին) և Նագասակի (օգոստոսի 9-ին) քաղաքների վրա, Ճապոնիան 1945 թ-ի սեպտեմբերի 2-ին ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը:
Բնակչության 99 %-ը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1%-ը: Ճապոնացիները դավանում են միաժամանակ 2 կրոններ՝ սինթոիզմ և բուդդայականություն: Սինթոիզմին («սինթո»՝ աստվածային ճանապարհ) են հետևում հիմնական կրոնակենցաղային ծեսերի, բուդդայականությանը՝ հոգեհանգստի, թաղման ծիսակատարությունների ժամանակ:
Խոշոր քաղաքներում տասնյակ կիլոմետրերով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցված նավամատույցների, պահեստների, գործարանների ու ֆաբրիկաների շարքերը: Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ-ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք: Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում ծայրահեղ քաոսային կառույցներով: Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները: Բազմամիլիոն բնակչություն ունեն Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո, Ֆուկուոկա, Կավասակի, Սայտամա և այլ քաղաքներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց: Այսօր Ճապոնիան աշխարհի երկրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է անցել նրանից: Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես` գերհզոր լցանավերը (սուպերտանկերներ), էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները: Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկական մեքենաշինությունը: Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու տեսախցիկների, հեռուստացույցների համաշխարհային արտադրության մեծ մասը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը: Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է «Տոյոտա Ձիդոսյա», «Նիսան Ձիդոսյա», «Միցուբիսի», «Հոնդա» մենատիրությունների ձեռքերում:
Ճապոնական դաշտերի գլխավոր մշակաբույսը բրինձն է, որը լիովին բավարարում է երկրին: Ճապոնիայում մշակում են ցորեն, գարի, սոյա, շաքար և այլ սննդամթերքներ, որոնց զգալի մասն արտահանվում է:
Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը: Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ ժողովրդական է: Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու (իկեբանա) և գաճաճ ծառեր մշակելու (բոնսայ) յուրահատուկ արվեստով: Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը:
Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով ու պալատներով: Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոսիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին: 
Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից: Օրինակ՝ ճապոնական տներում կահույք գրեթե չկա: Հատակին փռված են բրնձի ծղոտից գործված խսիրներ (տատամի): Տուն մտնելիս կոշիկները հանում են ու թողնում դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով: Ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում ու քնում:
Թեպետ ճապոնական քաղաքներում շատ են եվրոպական խոհանոց ունեցող ճաշարաններն ու ռեստորանները, ճապոնացիները հիմնականում սնվում են իրենց ավանդական կերակրով՝ անալի եփած բրնձով, որն ուտում են թասիկներից` ձողիկներով: Օգտագործում են նաև աղ դրած բանջարեղեն ու ձկնեղեն, ծովամթերք: Ի դեպ՝ ձկան որսով (տարեկան մոտ 10 մլն տ) Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը:
Հանրահայտ են գրողներ Կավաբատա Յասունարին, Կոբո Աբեն, Նոմա Հիրոսին, կինոռեժիսոր Կուրոսավա Ակիրան, կոմպոզիտոր Ջո Հիսիասին, գեղանկարիչ-դիզայներ Եսիտակա Ամանոն, ճարտարապետ Կիսե Կուրոկավան, գրաֆիկ Հիրոսիկի Անդոն, ֆիզիկոսներ Կոսիբա Մասատակին, Յուկավա Հիդեկին, արդյունաբերողներ Հոնդա Սոչիրոն, Մորիտա Ակիոն, Մորի Մինորին և ուրիշներ:

Հայերը Ճապոնիայում
Հայերը (հիմնականում` հնդկահայերը) Ճապոնիա են եկել XIX դարի 2-րդ կեսից: Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն», «Աբգար և ընկերություն» առևտրական հաստատությունները: Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ: Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը (հայտնի է նաև որպես Դայանա Աղաբեկ-Աբգար) 1920 թ-ին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում: Նա Հայ դատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլիալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին: Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 50–60 հայ (հիմնականում՝ Տոկիոյում): Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը` հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար: 



              Եվրասիա աշխարհամասի ընդհանուր բնութագիրը

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում, կոնտինենտալ Եվրասիայի մի մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում։ Մայրցամաքը արևմուտքից արևելք ձգվում է 16 հազ. կմ, հյուսիսից հարավ՝ 8 հազ. կմ։
Իր մեջ է ներառում երկու աշխարհամասԵվրոպա և Ասիա։ Եվրոպայի և Ասիայի սահմանը հաճախ գծում են Ուրալյան լեռնաշղթայովՈւրալ գետով, Էմբագետով, Կասպից ծովի հյուսիս-արևմտյան ափով, Կամա գետով, Մանիչ գետով, Սև ծովի արևելյան ափով, Սև ծովի հարավային ափով, Բոսֆորի նեղուցով,Մարմարի ծովովԴարդանելի նեղուցովԷգեյան և Միջերկրական ծովովՋիբրալթարի նեղուցով։ Այս բաժանումը տեղի է ունեցել պատմականորեն։ Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի։ Մայրցամաքը միացված է ցամաքային միասնությամբ, որը տվյալ պահին ստեղծված է բազմաթիվ կլիմայական գործընթացների համընթացությամբ։
Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում՝ Հնդկական, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում՝ Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ։
Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է։
Ի տարբերություն մյուս մայրցամաքների՝ Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։ Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի բարձրավանդակներ ու սարահարթեր։ Ընդ որում, հարթավայրերը գերակշռում են մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն ու բարձրավանդակները՝ հարավային ու արևելյան շրջաններում։

Ջոմոլունգմա (Էվերեստ) լեռը
Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր (Ջոմոլունգմա կամ Էվերեստ՝ 8848 մ.), այնպես էլ ամենացածր (Մեռյալ ծովի ափը՝ -400 մ.) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ. է)։
Ներկայիս Եվրասիա մայրցամաքը ձևավորվել է հնագույն ցամաքների, պլատֆորմների շուրջը։ Եվրասիայի հյուսիսային մասը կազմում է հնագույն Լավրասիամայրցամաքի մի կտորը։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Արևելաեվրոպական (Ռուսական), Սիբիրական, Չինական, Հնդկական և Արաբական պլատֆորմները։ Վերջին երկուսը հնագույն Գոնդվանա մայրցամաքի մասերն են։ Լավրասիայի և Գոնդվանայի միջև տարածվում էր ընդարձակ Ալպ-Հիմալայան, իսկ Եվրասիայի արևելյան ափերով՝ Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալը։ Այս գեոսինկլինալներում լեռնակազմական պրոցեսների հետևանքով առաջացան լեռներ, լեռնային համակարգեր։ Այսիպիսով՝ Եվրասիա մայրցամաքը կազմավորվել է մի քանի պլատֆորմների և ծալքավորված գեոսինկլինալների միացման հետևանքով։

Комментариев нет:

Отправить комментарий